ԿարևորՀասարակություն

Կվերականգնվի Արամի փողոցի վթարային վիճակում գտնվող հուշարձան-շենքը

Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Արամի փողոցի 54 հասցեի հուշարձան-շենքի փոփոխման մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Արամի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքը տասնյակ տարիներ լքված լինելու արդյունքում գտնվում է անմխիթար և վթարային  վիճակում, արժեքավոր զարդանախշ փայտյա դետալներն ու պատերը մթնոլորտային տեղումների ազդեցությամբ գտնվում են շարունակական քայքայման պայմաններում:

Հուշարձան-շենքի վիճակի վատթարացումը կանխելու, և շահագործումը ապահովելու նպատակով  պատվիրվել է  նախագիծ, ինչը ներառում է նաև հուշարձան-շենքի փոփոխում՝ ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման նպատակով, պայմանավորված գոյություն ունեցող նորմերի պահանջներով: Ըստ այդմ՝ նախատեսվում է խարխուլ և վթարային վիճակում գտնվող հուշարձան-շենքի ամրակայում, վերականգնում,  ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման հնարավորություն,  կցակառույց աղավաղումների ճարտարապետական տեսքի բարելավում, օգտագործելի մակերեսների ավելացում, վերելակի տեղադրում:

Back to top button