ԿարևորՀասարակություն

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան

ԼՂ հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազային հանրությանը»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ միջազային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումներ դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չեն հետևում կոնկրետ գործողություններ, ապա դրանք կդիտվեն որպես «պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում»։

«Եթե հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր»,- նշել է Փաշինյանը:

Back to top button