ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ և մեկ տարեց տղամարդ է կորել

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ, հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Երեխան` Մանիկա Վանյանն ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։

Ծառայությունը խնդրում է տեսնողներին ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։

Տարեց տղամարդու տվյալներն են. 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։

Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում են զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին։

Back to top button