ԿարևորՀասարակություն

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 42.500 անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 42500 բռնի տեղահանված անձ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

22800-ի գրանցումն արդեն ավարտվել է, 4000-ին տեղավորել է կառավարությունը, մնացածը մեկնել են իրենց նախընտրած բնակավայրեր։

Մի շարք կամավորներ են ներգրավվել Հայաստան ժամանողներին օգնելու համար։

Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտի պայթյունի հետևանքով տուժած 237 մարդ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ, ևս 80 անձի նախատեսում են տեղափոխել այսօր։

Back to top button