ԿարևորՀասարակություն

Ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ բուժհաստատություններ է տեղափոխվել 237 մարդ

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Մինչ օրս՝ ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից 142-ը՝ ուղղաթիռով, 95-ը՝ շտապօգնության մեքենաներով:

Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:

Տեղափոխման գործընթացը դեռևս շարունակվում է:

Back to top button