ԿարևորՀասարակություն
ԳԱԱ-ն օգնում է Արցախի տեղահանված քաղաքացիներին
Հայաստանի Հանրապետություն տարհանված Արցախի քաղաքացիներին օժանդակելու նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ձեռնարկվում են քայլեր գիտական, տեխնիկական, վարչատնտեսական և այլ ոլորտի մասնագետներին աշխատանքի տեղավորման, ինչպես նաև նրանց նյութատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ:
• Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 քաղաքացի (բոլոր սենյակները զբաղեցված են)։
• Աշխատանքի տեղավորման նպատակով կազմվում է տվյալների բազա, որը համակարգում է ԳԱԱ ընդհանուր բաժինը (010520704, Քրիստինե Դանիելյան)։