ԿարևորՀասարակություն

Պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է, անհետ կորած է համարվում 105 անձ, վիրավորվել են 290-ը. ԱՀ ՄԻՊ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ), ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։

Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

Տվյալների հավաքագրումը շարունակվում է։

Back to top button