Մասնագիտություն

Կյանքի որակը կախված է սննդի անվտանգությունից․ «Մասնագիտություն»

Սննդամթերքը մարդու առաջին անհրաժեշտ պահանջմունքն է, առողջ և հաշվեկշռված սննդակարգը՝ մարդու աճի ու զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, առողջության պահպանման և գոյատևման կարևորագույն գրավականը:

Եվ մինչ սննդամթերքը տասնյակ փուլեր անցնելով հասնում է սպառողներին՝ կարող է բախվել առողջության հետ կապված բազմաթիվ վտանգների, մինչդեռ սննդի անվտանգությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի կարևորագույն խնդիրներից է։

Իսկ ի՞նչ ասել է անվտանգ սնունդ:

Սննդամթերքի արտադրություն, պատրաստում, պահպանում, վաճառք, ներմուծում կամ արտահանում. գործընթացի յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ է սահմանել հսկողություն. անվտանգ սննդամթերք արտադրողներ, իրենց իրավունքների մասին բավականաչափ տեղեկացված սպառողներ, տեսչական համակարգ:

Եվ քանի որ սննդի անվտանգությունը ներկայումս մարդկության ամենալուրջ խնդիրներից է, սննդի անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխանող մասնագետների պատրաստումը անչափ կարևոր է և անհրաժեշտ:

Զրույց Երևանի պետական համալսարանի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դասախոս Ծովինար Բիլյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button