ԿարևորՀասարակություն

ՀՀ ՄԻՊ-ն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Հումանիտար կայան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան:

Անահիտ Մանասյանն ու Քրիսթինե Վայգանդը հետևել են բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:

Պաշտպան Անահիտ Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադության ներքո է:

Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Back to top button