ԿարևորՏնտեսական

ԵՄ-ն 5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը 5 միլիոն եվրոյով, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով աճող կարիքները հոգալուն։

Ակնկալվում է, որ կոնֆլիկտի սրումը և դրան հաջորդած հրադադարը կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթի դեպի Հայաստան, շուրջ 13 500 մարդ արդեն տեղափոխվել է: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում առկա է սննդի մեծ պակաս և էլեկտրաէներգիայի և ջրի հասանելիության բացակայություն:

5 միլիոն եվրո մարդասիրական ֆինանսավորումը ներառում է 500 000 եվրո շտապ օգնության աջակցությունը, որը հայտարարվել է անցյալ շաբաթ, և 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսավորում, որը կուղղվի՝

  • ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված մարդկանց։ Այս օգնությունը կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով և կհասնի շուրջ 25 000 մարդու։ Առաջնահերթությունն է տրամադրել կանխիկ դրամական օգնություն, օթևան, ապահովել պարենային անվտանգություն և ապրուստի միջոցներ։
  • ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ներսում խոցելի մարդկանց։ Այս օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի շուրջ 60 000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով և լոգիստիկայով։

ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։

Back to top button