

Միացյալ Նահանգները 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Կոռնիձորում՝ Լանչինի միջանցքի մուտքի մոտ, լրագրողներին ասել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։
Նա ասել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից միջանցքի իննամսյա շրջափակումը մարդասիրական տանջալի պայմաններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար։
«Սննդի, դեղորայքի և պաշարների արգելափակումները Լեռնային Ղարաբաղում ահավոր դեֆիցիտ են ստեղծել։ Արգելվել է մարդասիրական կազմակերպություններ, «անկախ աչքերն ու ականջների» մուտքը,- ասել է նա՝ հավելելով, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած ռազմական հարձակումներն էլ ավելի են վատացրել իրավիճակը։
Սամանթա Փաուերն ընդգծել է, որ բացարձակապես կարևոր է, որ մարդասիրական կազմակերպություններին լիարժեք և անարգել մուտքի հնարավորություն տրվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղի քաղաքներ:
«Նախագահ Բայդենն ինձ ուղարկել է այստեղ՝ հանդիպելու կառավարության պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական անձանց, Լեռնային Ղարաբաղից փախած ընտանիքների հետ: Նրանցից շատերը հրետակոծության տակ լքել են իրենց գյուղերը, իսկ ժամանածներից շատերը, ըստ բժիշկների, տառապում են ծանր թերսնումից»,- ասել է նա:
«Շատ կարևոր է, որ միջազգային դիտորդները և մարդասիրական կազմակերպությունները հասնեն Լեռնային Ղարաբաղի այն մարդկանց, ովքեր դեռևս ծայրահեղ կարիքներ ունեն», — շեշտել է Փաուերը։
«Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղում կան վիրավոր խաղաղ բնակիչներ, որոնք պետք է տարհանվեն, և միանգամայն կարևոր է, որ տարհանմանն աջակցի Ադրբեջանի կառավարությունը»,- նշել է նա։
Փաուերը հայտարարել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարիքների ծավալը` ԱՄՆ-ն 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի։
«Այս օգնությունը կուղղվի ամեն ինչին՝ սննդից մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Այն նաև կօգտագործվի ընտանիքների վերամիավորման ջանքերին նպաստելու համար»,- նշել է նա: