ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է, մարդիկ օրերով մնում են ճանապարհին. Արցախի ՆԳՆ

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում, հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից:

«Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։

Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։

Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ։ Մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով»,- ասված է հաղորդագրությունում։

Back to top button