ԿարևորՔաղաքական

Վարչապետն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի
նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին:

Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու
հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով:

Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների
արդյունքներին և համատեղ ծրագրերին:

Back to top button