Հայկական հարց

Ռաֆայել Լեմկինի կոնվենցիան նպաստո՞ւմ է թուրքական ժխտողականությանը․ «Հայկական հարց»

Կոնվենցիաները և միջազգային կառույցները չեն կարողանում կանխարգելել ցեղասպան գործողություններն ու ծրագրերը։ Ժամանակին դա հասկացել էր Ռաֆայել Լեմկինը։ Նա, սակայն, չէր պատկերացնի, որ իր մշակած կոնվենցիան նպաստելու է թուրքական ժխտողականությանը։

Ցեղասպանության դիտավորությունը փաստարկելու փաստաթղթային դրույթը հնարավորություն է տալիս թուրքական իշխանություններին խուսանավել պատասխանատվությունից։ Այդ պահանջը դարձել է Հայոց ցեղասպանությունը ժխտող կռվան։ Թուրքերն ասում են, որ հայերի զանգվածային սպանությունները դիտավորությամբ չեն եղել, այլ դրանք տեղի են ունեցել ժամանակի պայմանների թելադրանքով։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միջազգային դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 16-րդ։

Back to top button