ԿարևորՀասարակություն

Գործարկվել է առաջնային կարիքի հաշվառման հարթակ՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար

Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գիծը, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։

Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում են հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով։

Back to top button