ԿարևորՀասարակություն

Ադրբեջանն Արցախի քաղաքացիական բնակչության դեմ տեղեկատվական ահաբեկչություն է իրականացնում. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ ահասարսուռ հաղորդումներ է ստանում քաղաքացիական բնակչության դեմ ակտիվորեն իրականացվող ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության վերաբերյալ:

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները խրախուսում են Արցախում անհետ կորած մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել՝ անգամ դրա դիմաց գումար առաջարկելով: Անհետ կորածների հարազատներից շատերը, ովքեր արդեն գտնվում են հոգեբանական խոցելի վիճակում, ահազանգում են, որ Ադրբեջանն ահաբեկում է իրենց և սպառնում զանգերով ու տեքստային հաղորդագրություններով:

Սա հայատյացության և էթնիկ ատելության ևս մեկ դրսևորում է, որը միայն ապացուցում է, որ քաղաքացիական բնակչությունն անվտանգության որևէ երաշխիք չի ունենա, եթե այն հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը»,- նշված է Արցախի ՄԻՊ գրասենյակի X-ի միկրոբլոգում:

Back to top button