Սպորտ

Մալխաս Ամոյանը` ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բելգրադում ընթացող աշխարհի վարկանիշային ԱԱ-ում բրոնզե մեդալ է նվաճել՝ 77 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում 9։7 հաշվով հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևի նկատմամբ։ Այսպիսով, Ամոյանը նաև Փարիզի 2024 թվականի ուղեգիր է ապահովել։

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության է հասել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:1 հաշվով ուժեղ է գտնվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բարի նկատմամբ, քառորդ եզրափակչում 3։1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։ Կիսաեզրափակչում, սակայն, Ամոյանը զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին ու պայքարել բրոնզե մեդալի համար։

Back to top button