Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկում հաղթել էր ռումին Նիկու Օժոգին 10-4 հաշվով։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթեց ամերիկացի Ժոզեֆ Ռաուին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 1/4 եզրափակիչում Արթուրը 9-0 հաշվով հաղթեց Չեխիան ներկայացնող մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) քառորդ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մինչ այդ Ղարիբյանը մեկնարկում 9-0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին, իսկ 1/8 եզրափակիչում՝ 3:1 հաշվով լեհ մրցակցին։

Մրցաշարի մեկնարկում Շանթ Խաչատրյանն (72 կգ) այսօր 5-1 հաշվով հաղթել էր Նարեկ Օհանյանին (Ռուսաստան, հանդես է գալիս չեզոք երկրների դրոշի ներքո)։ Բայց 1/8 եզրափակչում Շանթը պարտվել է մրցակցին։

Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։

Աղբյուր՝ ArmSport.am

Back to top button