Ֆիզիկապես լավ ենք, հոգեպես՝ ոչ․ ինչպե՞ս է անցել գիշերն Արցախում
Ֆիզիկապես լավ են, հոգեպես՝ոչ․ Ստեփանակերտում գիշերն առանց կրակոցների է անցել։ Արցախցի մեր զրուցակիցը պատմել է, որ իրենց շենքի բնակիչներով, տարհանվածներով, միասին փորձում են տներում եղածը հավաքել, միասին կերակուր պատրաստել ու միասին սնվել։ Հատուկ որևէ օգնություն դեռ չկա։
Մարդիկ իրենց ուժերով, համատեղ պայքարում են՝ հասկանալու՝ մինչև երբ ու ոնց կարող են դիմանալ։ Ամեն ինչ դեռ անորոշ է, հոսանք ու ջուր չկա։ Տարհանվածներից ամեն մեկը մի տեղում է։ «Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է, որ իրենց շենքի նկուղներում նույնպես շատ են տարհանվածները։
«Պատուհանից, որ նայում եմ՝ իրենց մեքենաների մեջ են, բակերում։ Տարբեր տեղերում են։ Ես երեք օր է՝ մեր բակից դուրս չեմ եկել, բայց շատ մարդ կա բակում։ Մենք ենք մոտենում, փորձում ենք օգնել, հասկանանք՝ ինչ է լինելու»,– ասել է «Ռադիոլուրի» զրուցակիցը Արցախից։