ԿարևորՔաղաքական

Չինաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարը կպահպանվի

Չինաստանը հույս ունի, որ հրադադարը Լեռնային Ղարաբաղում կպահպանվի և իրավիճակը կկարգավորվի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով արտահերթ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը։

«Մենք ի գիտություն ենք ընդունում, որ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերին երեկ հաջողվեց հրադադարի հասնել, ուշադիր հետևում ենք իրավիճակին և հուսով ենք, որ այդ զինադադարը կպահպանվի, և իրավիճակն աստիճանաբար կկարգավորվի»,-ասել է նա։

«Մենք ցավակցում ենք ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ, նրանք մշտապես կատարել և կատարում են իրենց գործառույթները ծանր պայմաններում, ուստի նրանց անվտանգությունը պետք է երաշխավորված լիներ»,-ասել է նա։

Back to top button