ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցներ փակած 46 անձի

Ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 46 քաղաքացի, հայտնել են ոստիկանությունից:

Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները շարժվել էին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ոստիկաններն ուժի կիրառմամբ բացել են փողոցները՝ բերման ենթարկելով ցուցարարներին։

Սեպտեմբերի 19–ին, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանվորված, Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։

Back to top button