ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերցնել զոհվածների մարմինները, նրանց «մարդասիրական» մոտեցման մի օրինակը․ Բեգլարյան

Ադրբեջանի կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո էլ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերցնել զոհվածների մարմինները, X–ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հրադադարից հետո արդեն 32 ժամ է` Ադրբեջանը արցախյան կողմին թույլ չի տալիս վերցնել մեր զինվորների և քաղաքացիական անձանց բազմաթիվ մարմինները։ Վիրավորներից շատերը կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները նման հնարավորություն տային։ Նրանց «մարդասիրական» մոտեցման մի օրինակ»,– գրել է Բեգլարյանը:

Back to top button