Այսօր ժամը 15:00-ին (Նյու Յորքի ժամանակով) կգումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Այս մասին X սոցիալական ցանցում հիշեցնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նա հայտնում է. «Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա դիտողություններով»: