ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական զորքեր Ստեփանակերտում չկան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին։

Նա հայտնել է, որ ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Տեղեկությունը, թե Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը, Փաշինյանը հերքել է։

Անդրադառնալով ԼՂ-ում սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարին ու դրանից հետո արձանագրված խախտումներին՝ Փաշինյանն ասել է. «Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը, մեր ունեցած տեղեկատվությամբ, ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին: Նույնը համապատասխանորեն վերաբերում է Ադրբեջանի ԶՈՒ-ին»:

«Մեր տեղեկություններով՝ այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ նաև լինում են: Տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը և այլն, և այդպես շարունակ: Այդպիսի բան չկա: Իհարկե, կան որոշակի կոմունիկացիայի դժվարություններ և բարդություններ», – նշել է վարչապետը:

«Որքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից, դեպի Մարտունի և Մարտակերտ տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան: Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է»,- ասել է նա:

Back to top button