ԿարևորՀասարակություն

Զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները․ Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության հայտարարությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական արարքներից։

«Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ։

Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։

Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները»։

Back to top button