

Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ միացել են Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոյին՝ պահանջելով Եվրոպայից պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի ռեժիմի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ հարձակման համար։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոսեպ Բորելին ուղղված նամակում Եվրախորհրդարանի պատգամավորները հարցնում են, թե ինչպես է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը պատրաստվում արձագանքել Ստեփանակերտի վրա Ադրբեջանի հարձակմանը։
Իշխանությունները հարցնում են, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել Եվրամիությունը հրադադարի խախտման համար պատասխանատու Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

