ԿարևորՀասարակություն

ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին

ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում։ ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X–ի միկրոբլոգում։

«ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։ Վերահաստատում ենք հավատարմությունը մանդատին և իրավիճակի կայունացմանը նպաստելուն»,– նշված է առաքելության հաղորդագրության մեջ։

Փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ 

Back to top button