ԿարևորՀասարակություն
ԱՀ ՆԳ նախարարությունը Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն է իրականացնում
ԱՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Նախարարությունից հորդորում են տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն։