ԿարևորՀասարակություն
Արցախում զոհվածների թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան 400. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհվածների թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։
Այս պահին հաստատված տվյալով զոհերից տասը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։