

Ֆրանսիան միշտ աջակցել և աջակցում է բանակցային լուծմանը, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ ապրելու իրավունքը, միաժանակ հարգում ենք նրանց պատմությունն ու մշակույթը, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ։
«Այդ երաշխիքը չի կարող թելադրանքի արդյունք լինել»,- ասել է ԱԳ նախարարը։
«Մենք Ադրբեջանին պատասխանատու ենք համարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի համար»,- հավելել է արտգործնախարարը։
«Մենք շատ զգոն ենք լինելու ընթացիկ իրադարձությունները որպես պատրվակ օգտագործելու ցանկացած փորձի դեպքում, որը կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը», — հայտարարել է նախարար Կոլոնան։