ԿարևորՀասարակություն

Բարդ վիճակ է, բոլորն Արցախից երես են թեքել․ Դավիթ Բաբայան

Բարդ վիճակ է, բայց զինադադարը արդեն ուժի մեջ է մտել, տեսնենք, թե ինչ կլինի։ Վաղը նախատեսվում է հանդիպում-քննարկում՝«Ռադիոլուր»–ին փոխանցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ ինչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից, Բաբայանը պատասխանել է․ «Արցախը մնացել է միայնակ, Արցախին չեն սատարել, նրանք, ովքեր պարտակություն ունեին իրավիճակը պահպանելու խաղաղության և կայունության շրջանակներում, ովքեր պետք է հետևեին մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ կարևոր գաղափարներին։ Բոլորը Արցախից երես են թեքել։ Եթե սա որակենք կապիտուլյացիա, ապա սա Արցախի կապիտուլյացիան չէ, սա կապիտուլյացիա էր բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարել՝ թե՛ ազգային, թե՛ իրավական, թե՛ քաղաքական»։

Լուրեր կային, որ Թաղավարդից խաղաղ բնակիչներ են գերեվարվել։ Բաբայանը նշել է, որ այս պահի դրությամբ տեղեկություններն ամփոփվում են։

«Գիտեք, մենք պաշարման ու շրջափակման մեջ ենք, լուրջ խնդիրներ կան էլեկտրաէներգիայի, կապի հետ։ Եվ երբ հավաքվի այդ տեղեկատվությունը, համոզված եմ, որ համապատասխան գերատեսչությունները կտեղեկացնեն»,– ասել է Բաբայանը։

Back to top button