Եթե Բայդենն ու Պուտինը համաձայնության գան, ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում կարող է դադարեցվել մեկ օրում. Օկամպո


2022թ. դեկտեմբերից սովը Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու լուռ զենք էր, ասվում է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարության մեջ։
«Այսօր ավելացվել է ցեղասպանական նոր մեթոդ՝ ռմբակոծությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգտվում է ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակից, օգտագործում է ցեղասպանությունը՝ ստիպելու իր զոհերին ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ավարտը», — ասել է Օկամպոն:
«Միջազգային հանրությունը մինչ այժմ հանդուրժել է Ալիևի ցեղասպան գործողությունները։ Արթնանալու ժամանակն է։ Եվրոպական երկրները, Ֆրանսիան, կարող են օգնել նախագահ Բայդենին և նախագահ Պուտինին միասին աշխատել՝ կանգնեցնելու 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը»,- հավելել է նա։
«Նախագահ Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պարտավորվել է նպաստել համագործակցությանը պատերազմի ցավը վերջ տալու համար: Ռուս խաղաղապահները միակ ռազմական ուժերն են, որոնք արդեն տեղակայված են Լեռնային Ղարաբաղում և կարող են պաշտպանել հայերին և այդպիսով օգնել Բայդենին կատարել իր խոստումը»,- նշել է Լուիս Մորենո Օկամպոն։
«Եթե նախագահ Բայդենը և նախագահ Պուտինը համաձայնեն համագործակցել այս ասպարեզում, ցեղասպանությունը կարող է դադարեցվել մեկ օրում։ Հայերի դեմ ցեղասպանությունը չպետք է լինի ուկրաինական պատերազմի կողմնակի հետևանքը»,- եզրափակել է նա։
Statement by Luis Moreno Ocampo — Former Chief Prosecutor of the International Criminal Court.
— Luis Moreno Ocampo (@MorenoOcampo1) September 20, 2023
Since December '22, starvation has been the silent weapon in committing genocide against 120,000 Armenians in Nagorno-Karabakh. Today a
new genocidal method was added: bombing. Thread🧵 pic.twitter.com/ESnT9AaIyk