ԿարևորՔաղաքական

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ճապոնիան լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին վատթարացման կապակցությամբ և վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները», — ասել է ԱԳ նախարար Յոկո Կամիկավան:

«Ճապոնիան կոչ է անում բոլոր կողմերին երկխոսության միջոցով խաղաղ ճանապարհով լուծել տարածաշրջանի հետ կապված խնդիրները », — ասել է նա։

Ադրբեջանը երեքշաբթի օրը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը։ Հարձակման հետևանքով բազմաթիվ զոհեր են գրանցվել, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

Back to top button