ԿարևորՀասարակություն

Արցախի ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին․ ԱՀ ՊՆ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

Back to top button