

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
«Խոսվեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ ժողովրդին իրենց հայրենիքից զրկելուն։ Միջազգային գործընկերները, ներառյալ ԵՄ-ն, պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն կանխելու համար:»,- գրել է Միրզոյանը X սոցցանի իր էջում:
In sidelines of #UNGA78 had meeting w/EU🇪🇺 HR/VP @JosepBorrellF. Spoke about AZ intentions in #NagornoKarabakh which go against fundamental norms of intl law &are clrealy aimed at depriving NK ppl of their homeland. Intl partners,including EU should take urgent action to prevent. pic.twitter.com/4NUz4ueGxE
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 20, 2023