ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը կոչ է անում ԼՂ-ում հակամարտող կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները

ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել, որում հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը։

Ռուսաստանը նաև կոչ է անում անհապաղ վերադառնալ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը։

Մոսկվան շեշտում է, թե որ ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերում Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ բժշկական օգնության և տարհանման հարցերում։

«Այժմ կարևոր է վերադառնալ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը, որոնք հստակեցնում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման բոլոր քայլերը, դադարեցնել զինված առճակատումը և անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարությունում։

Back to top button