

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի իր պաշտոնակցի հետ, X-ի իր էջում հայտնել է Միրզոյանը։
«Իրանի արտաքին գործերի նախարարի Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը։ Բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են կայունությամբ, պետք է հստակ ուղերձ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին բերեն կառուցողական ուղի»: