ԿարևորՀասարակություն

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել․ Արտակ Բեգլարյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել՝ X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Թվում է, թե դրանք բռնապետ Ալիևի ցեղասպանության ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կրակոցներն ու հարվածներն էին: Ռազմական գործողությունները շարունակվում են, և Արցախի պաշտպաններն ամեն ինչ անում են արյունալի ցեղասպանությունը կանխելու համար։ Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարվածներ են հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերի ուղղությամբ: Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։ Կրակոցներն ու մարտերը շարունակվում են, քաղաքացիական բնակչության և զինվորականների շրջանում մահերի/վիրավորումների թիվն աճում է»,- գրել է Բեգլարյանը։

Back to top button