Լեռնային Ղարաբաղում 120,000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30,000 երեխաներ գտնվում են ռազմական հարձակման տակ, ասված է Հայաստանի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի «X»-ի (նախկին Twitter) գրառման մեջ։
«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա միտումնավոր շրջափակումից, սովից և մարդասիրական օգնությունից զրկվելուց հետո։ Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է»,- ասել է Մխիթարյանը։
«Ես կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը: Երեխաները թիրախ ՉԵՆ, և դեռ 1 երեխա արդեն սպանվել է, 11-ը վիրավորվել է»,- ասել է «Ինտերի» կիսապաշտպանը: