ԿարևորՔաղաքական

Հայաստանի լեզուն միայն թղթե շերեփի լեզուն չպետք է լինի․ Արմեն Վարդանյան

Միջազգային հանրությունը չի կարողանում կանխել  Ալիևի ցեղասպան գործողությունները՝ ասում  է  քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է  շարունակի աշխատել ԱՄՆ–ի, Եվրամիության հետ՝  ի ցույց դնելով Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։  Քաղաքագետի դիտարկմամբ՝ պետք է հասնել նրան, որ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն։

«Երբեք էլ ուշ չէ, հենց հիմա էլ կարելի է աշխատել, պարզապես պետք է ճիշտ աշխատել, որպեսզի նրանց համար ընկալելի լինես»,–կարծում է Արմեն Վարդանյանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է պաշտպանի Արցախն ու արցախցիներին։ Չպետք է ձեռքներս ծալած նստենք ու միայն միջազգային հանրությանը աղերսելով ու խնդրելով խոսենք՝ ասում է քաղաքագետը։ 

«Մեր լեզուն միայն թղթե շերեփի լեզուն չպետք է լինի։ Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք և գործնականում ապացուցենք, որ թույլ չենք տա մեր հայրենակիցների ցեղասպանությունն Արցախում»։

Քաղաքագետի կարծիքով՝ պետք է բոլոր ռեսուրսները ներդրվեն Հայաստանի ռազմունակության բարձրացման ուղղությամբ ։ «Աղերսագրերն ու խնդրագրերը միշտ չէ, որ աշխատում են։ Այսօր միջազգային իրավունքում էլ տեսնում ենք, որ շատ դեպքերում միայն ուժի գործոնն է ազդում»,– ասում է Վարդանյանը։

Back to top button