Մայր բուհի լրագրության ֆակուլտետի շրջանավարտ Անուշ Նիկողոսյանը դեռ դպրոցական տարիներից վստահ էր, որ շարունակելու է լրագրող հայրիկի գործը:
Աշխատանքային ուղին սկսել է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության վարչությունից, այնուհետև՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայկական Փի Առ ասոցիացիա և այլն:
Ներկայումս «ԱրմՔոին» ընկերության հանրային կապերի պատասխանատուն է: Անուշը կարծում է, որ լրագրող լինելը ձիրք է, գրելու ունակություն, հետո նոր հիմնավոր գիտելիք: