

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամի իր աիքում մեկնաբանել է լուրը, թե ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Նա հայտնել , որ լուրն իրականությանը չի համապատասխանում․
«Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Սա ճիշտ չէ. Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- գրել է Զախարովան։