Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը, Երևանի ավագանու ընտրության քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին։
«Դա միակ գաղափարը չէ, որ ես վերաբերմունք արտահայտեմ»,-նշել է նա, նաև նկատել, որ հարցը պետք է նայել ամբողջության մեջ: