ԿարևորՀասարակություն
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է


Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16֊ին ` ժամը 13:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։