Անվտանգային միջավայր

Հագեք հուզազսպիչները համացանց մտնելուց առաջ. ովքեր են ստեղծում հիբրիդային պատերազմի ռումբերը. «Անվտանգային միջավայր»

Կրթությունը պետական ռազմավարական կարևոր հիմնախնդիրների լուծման ու կայացման գործոններից մեկն է: Մինչդեռ, եթե հետահայաց գնահատվի կրթական համակարգի վերջն 20-ամյա էվոլյուցիան, ապա այն այդքան էլ չի ծառայել իր առաքելությանը:

«Առաջ ենք գնացել՝ դոփելով տեղում»,- ասում է «Բարձունք» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ Տիգրան Արեգունի Մարտիրոսյանը:

Ըստ նրա, թեև հանրակրթական համակարգում չափորոշիչների հետ կապված վերջին փոփոխությունները որոշակի դրական երանգներ ունեն, բայց թե որքանով կարող ենք դրանք կիրառության մեջ դնել, մի քիչ անհասկանալի է, քանի որ մասնագետների, նաև ժամանակի պակաս կա։

Համապարփակ անվտանգային միջավայրում կրթության դերի մասին խոսելով՝ Արեգունին ասում է. հայեցակարգում անվտանգության մասով աշխատանքները դեռ թույլ են, քանզի ոչ բոլոր ոլորտներն են ներառված, հատկապես ՆԶՊ առարկայի մասով:

Օրինակ՝ ինչպե՞ս ժամանակի մեծ մասը համացանցում անցկացնող երեխաներին տալ պատկերացում, թե ի՞նչ են հիբրիդային պատերազմները և ինչպե՞ս պայքարել դրա դեմ, ինչպե՞ս կրթել նրանց, որ չդառնան այդ պատերազմի կոմպոնենտ համարվող թմրանյութերի՝ ինտերնետով տարածման զոհը:

Կրթական ոլորտում բարեփոխումների արդյունավետությունից՝ մինչև արժեհամակարգի անկում, կրթության առաջ կանգնած մարտահրավերներից՝ մինչև սոցիալական արդարություն: Հյուրը՝ ծրագրավորող, «Բարձունք» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ Տիգրան Արեգունի Մարտիրոսյանն է:

Back to top button