Հայագիտակ

Հայկական գորգը՝ ազգային ինքնության ցուցիչ․ «Հայագիտակ»

Շատ ժողովորդներ գորգ ունեն, բայց հայկական գորգը միջնադարից սկսած համարվել է լավագույններից մեկը՝ ասում է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի մասնագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանը։

«Արքաների, տիրակալների համար լավագույն նվեր էր հայկական գորգը։ Եվ դրա մասին վկայում են նաև օտար աղբյուրները»,» ասում է Պողոսյանը։

Որո՞նք են հայկական գորգի առանձնահատկությունները։
Նախևառաջ դրանք բնական ներկանյութերն են` վառ, չխամրող, հետո՝ բուրդը։ Անգորական այծ կոչված, իրականում ոչխարի բուրդը, որը միայն Հայկական լեռնաշխարհում կար։ Եվ, վերջապես, կրկնակի հանգույցը, որով միայն հայկական գորգն էր հյուսվում։

Հանգույցի այս տեսակն անգամ օտարների, մասնավորապես պարսիկների կողմից հիշատակվում է որպես «հայկական» հանգույց։

Ամենակարևորը, սակայն զարդանախշերն էին, որոնք ունեին ծիսական ու չարխափան նշանակություն։ Հայկական ոչ մի գորգ չի կրկնել մյուսին։ Այսօր Հայաստանի թանգարաններում կան գորգերի հիանալի հավաքածուներ, սակայն վաղուց, շատ վաղուց ժամանակն է Հայաստանում գորգի թանգարան ունենալու, մանավանդ, որ մեր թշնամիները յուրացնում են մերը, ազգայինը և տասնյակներով թանգարաններ են բացում ու ցուցադրում մեզնից յուրացրած գորգերը։

Back to top button