Հայագիտակ

Ստեփանոս Օրբելյանի աշխատությունը՝ հայ առաքելական եկեղեցին քաղկեդոնականությունից մաքրելու փորձ․ «Հայագիտակ»

Երևանի մաշտոցյան մատենադարանի գիտաշխատող Գայանե Թերզյանը գրաբարից ժամանակակից հայերեն է թարգմանել Ստեփանոս Օրբելյանի «Հակաճառություն ընդդեմ երկաբնակության» աշխատությունը։

Գայանեն ասում է. «13-րդ դարում քաղկեդոնականությունն այնքան էր տարածվել Հայաստանում, որ անգամ կաթողիկոսն էր հեռացել մեր եկեղեցու ավանդույթներից։ Օրբելյանը նպատակ ուներ նշել բոլոր տարբերություններն ու հակասությունները, որոնք կան հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների միջև։ Նա ցույց տվեց, թե 85 տարվա ընթացքում մեր եկեղեցին որքան է շեղվել հայոց եկեղեցու ավանդներից և որոնք են այն իրական արժեքները, որոնց պետք է հետևի ճշմարիտ հայ քրիստոնյան»։

Օրբելյանի աշխատությունը՝ ժամանակակից հայերենով, իսկական նվեր է թե՛ հոգևորականների, թե՛ սովորական քրիստոնյա հայի համար։ Այն այսօր նույնքան կարևոր ու հրատապ է, որքան 13-րդ դարում էր։

Back to top button