ԿարևորՍպորտ

Եվրո-2024․ Հայաստան — Խորվաթիա․ 0։1

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Խորվաթիայի թիմին պարտվեց 0։1 հաշվով։ Հանդիպումն ընթանում էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «Հոֆենհայմի» 32-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը։

35-րդ րոպեին հանդիպումը կարճ ժամանակով դադարեցվեց, քանի որ խաղադաշտում հայտնվել էր Արցախի Հանրապետության դրոշը, որը դրոնի միջոցով պտույտ կատարեց դաշտում։

Խորվաթիայի հավաքականը 10 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը (4 խաղ)։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի վերջին տեղում գտնվող Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։ Ուելս և Լատվիան սեպտեմբերի 11-ին կմրցեն Ռիգայում։

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի հավաքականին։

Back to top button