

«Հրեշտակների քաղաքի» Հոլիվուդ շրջանում այս տարի գործադուլները Կալիֆորնիայի տնտեսությանը պատճառել են 5 մլրդ դոլարի վնաս: Ֆիլմարտադրությունում զբաղվածները բողոքում են հոնորարների կրճատման և արհեստական բանականության տարածման դեմ:
ՕՊԵԿ + կազմակերպությունը սև ոսկու գնանկում թույլ չտալու համար շարունակում է վարել դրա արդյունահանումը կրճատելու քաղաքականություն։ Այդ քաղաքականությունն առաջ տանողը Սաուդյան Արաբիան է, որին դեմ չէ նաև Ռուսաստանը։