ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի մտերիմ դաշնակիցն ու գործընկերը․ Պեսկով

Ռուսաստանը չի վախենում Հայաստանին որպես դաշնակցին կորցնելուց, Մոսկվան և Երևանը մնում են մտերիմ գործընկերներ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Ոչ, մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք շատ մտերիմ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ, մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում, քանի որ զարգացման տրամաբանությունը և երկու երկրների ազգային շահերը թելադրում են մեր դաշինքի և գործընկերության խորացման անհրաժեշտությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Back to top button